Գերմանիայի ԱԳՆ-ում հստակեցրել են երկրի քաղաքացիների թիվը, ովքեր զոհվել են Ստամբուլում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Ինչպես հայտարարել է գերատեսչության ներկայացուցիչը՝ զոհերի թիվը Գերմանիայի քաղաքացիների շարքում հասել է 10-ի։
Որոշ տվյալներով՝ երկրի ևս 2 քաղաքացիներ ծանր վիճակով հիվանդանոցում են։ Հայտնի է ևս մեկ զոհի մասին, ով Պերուի քաղաքացի է։










































