Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության հարցերով նախարար Մահիր Ունալը օտարերկրացի զբոսաշրջիկներին կոչ է արել չլքել երկիրը՝ գրում է Haber7 թերթը։
Նրա խոսքով՝ Ստամբուլը անվտանգ քաղաք է տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկների համար։
Նա նաև նշել է, որ ահաբեկչություններ իրականացվում են ոչ միայն Ստամբուլում, այլև աշխարհի ուրիշ խոշոր քաղաքներում։
Երեկ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին, որ իրենց անվտանգությամբ մտահոգված օտարերկրացի զբոսաշրջիկները սկսում են լքել Թուրքիան։
Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ անցած տարի երկիր է այցելել 29.6 մլն զբոսաշրջիկ, որից 12.4 միլիոնը՝ Ստամբուլ։
Մասնավորապես, անցած տարի Գերմանիայից Ստամբուլ է այցելել 1.2 մլն զբոսաշրջիկ։
2015 թվականի երրորդ եռամսյակում զբոսաշրջությունից Թուրքիայի եկամուտը կազմել է 12.2 մլրդ դոլար։











































