Թուրքիայի ոստիկանությունը երեքշաբթի ձերբակալել է 59 մարդու՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործողություններին մասնակցություն ունենալու կասկածանքով։ Ձերբակալությունները կատարվել են գործողության ընթացքում, որն անցկացվել է երկրի հարավային և հարավարևելյան նահանգներում Ստամբուլի ահաբեկչությունից հետո։ Այս մասին հայտնում է Sabah-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին։
Գործողությունն անցկացվել է միաժամանակ 22 հասցեներում։ Ոստիկանության տվյալներով՝ կասկածյալների մի մասը ծրագրել էր միանալ Սիրիայում ԴԱԻՇ-ին, իսկ մյուս մասն ահաբեկչություններ է պատրաստել Թուրքիայում նույն խմբավորման հանձնարարությամբ։








































