ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի ժամանակ, վերջին տվյալներով, զոհվել է 10 մարդ, որոնցից 8-ը` Գերմանիայի քաղաքացիներ: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի մամլո ծառայությանը:
«Գլխավոր քարտուղարը դատապարտում է Ստամբուլում ահաբեկչական հարձակումը»,- ասվում է հայտարարության մեջ:
«Գլխավոր քարտուղարը ակնկալում է, որ կազմակերպիչները արագ պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Պան Գի Մունը նաև ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին, ինչպես նաև «Թուրքիայի և Գերմանիայի ժողովուրդներին ու կառավարություններին»:










































