Ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու գործի շրջանակներում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանն այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտե՝ հարցաքննության:
Հարցաքննության ընթացքում գործով քննիչ Ամրամ Մակինյանը նրան սպառնալիք է փոխանցել, որ «դադարեցրեք ձեր գործունեությունը՝ հակառակ պարագայում կհայտնվեք ճաղերի ետևում»: Այս մասին հայտնեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:







































