Արևելյան Չինաստանի Չժեցզյան նահանգի համալսարանի հետազոտողները ստեղծել են պոլիմերային նյութ, որը կարող է փոխել իր ձևը՝ իր շուրջը տիրող ջերմաստիճանից կախված: Xinhua-ի հաղորդմամբ՝ դրա հատկությունները թույլ են տալիս նախօրոք ծրագրավորել դրանից պատրաստված առարկաների ձևն ու այլ բնութագրեր:
Համալսարանի գիտաշխատող Չժաո Ցյանը, որը մասնակցում է պոլիմերի ստեղծմանը, գործակալությանն ասել է, որ բժշկական նպատակներով դրա օգտագործումը հնարավորություն կտա ստեղծել իմպլանտներ, որոնք կփոխեն իրենց ձևն ու հատկությունները՝ հիվանդի մարմնիչ ջերմաստիճանից կախված:
«Նյութը կարող է օգտագործվել արյունատար անոթների, սրտի իմպլանտների շրջանակների, տրոմբերի դեմ պայքարի համար և այլ ոլորտներում վիրաբուժական սարքավորման ստեղծման համար»,-նշել է նա՝ ընդգծելով, որ դա զգալիորեն կմեծացնի ժամանակակից բժշկության հնարավորությունները:









































