Կոմիքսների ամերիկացի հեղինակ Սթեն Լին, որը ստեղծել է Սարդ-մարդուն, Հալքին և Իքս մարդկանց, խոստովանել է, որ իր տեսողությունը լրջորեն վատացել է: The Radio Times-ին տված հարցազրույցում նա ասել է, որ այլևս չի կարող գրել և կարդալ:
«Տառերը չափազանց փոքր են: Ես չեմ կարողանում կարդալ ոչ միայն կոմիքսներ, այլև սովորական թերթ, վեպ կամ ուրիշ մի բան: Ես շատ եմ կարոտում ընթերցանությանը, և դա իմ կյանքում ամենամեծ կորուստն է»,- ասել է Լին:
The Independent-ը նշում է, որ 93-ամյա Լին շարունակում աշխատել՝ օգնականին թելադրելով, ով գրառում է նրա մտքերը և սցենարները:










































