Մատուցվող հանրային ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով Հայաստանի պետական սահմանի անցման բոլոր կետերում այս տարվա սկզբից գործում են անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու և անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու ծառայությունները: Ծառայությունները գործում են նաև տոնական և ոչ աշխատանքային օրերին, նույնիսկ՝ գիշերային ժամերին:
Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի խոսքով՝ այս նոր ծառայությունները էապես կնպաստեն նաև համակարգում կոռուպցիոն ռիսկերի կրճատմանը: Նրա հավաստմամբ՝ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար յուրաքանչյուր տարվա համար գանձվում է 1000 դրամ պետական տուրք և միանվագ արտաբյուջետային վճար՝ 10 000 դրամ: Անձնագրի վավերականության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրք սահմանված չէ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































