Ա Սերիայի 35-րդ տուրում Թուրինի «Յուվենթուս»-ն այսօր հյուրընկալելու է «Պալերմո»-ին: «Յուվե»-ն դրական արդյունքի դեպքում կարող է վաղաժամկետ նվաճել սկուդետոն:
Goal.com-ը տեղեկացնում է, որ ակումբի աշխատակիցները մարզադաշտը նախապատրաստել են զանգվածային տոնախմբությանը:
Անտոնիո Կոնտեի սաներին բավական է վաստակել 1 միավոր չեմպիոնի կոչումը նվաճելու համար, սակայն դաշտի տերերը կարող են չեմպիոն դառնալ նույնիսկ պարտության դեպքում, եթե «Նապոլի»-ն սեփական հարկի տակ պարտվի Միլանի «Ինտեր»-ին:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում «Յուվե»-ն չեմպիոն դարձավ «Կալյարի»-ի դեմ արտագնա խաղում:









































