Չինաստանում հնէաբանները հայտնաբերել են աշխարհում թեյի ամենահին տերևները: Դրանք ավելի քան 2 հազար տարեկան են՝ հայտնում է rosbalt.ru-ն:
Տերևները հայտնաբերվել են մ.թ.ա. 2-րդ դարի կեսերին ապրած չինական կայսր Ցզին-դիի դամբարանի պեղումների ժամանակ: Գիտնականները հատուկ վերլուծություններով պարզել են, որ տվյալ տերևները հենց թեյի են:
Դամբարանում հայտնաբերվել են նաև զենք, կավե արձանիկներ, կերամիկական կենդանիներ և մի քանի կառքեր՝ ձիերի հետ միասին:









































