Արդեն մի քանի ամիս անց էկրան կբարձրանա «Բեթմենը Սուպերմենի դեմ. արդարության արշալույսին» ֆիլմը, հայտնում է spletnik.ru-ն: Սակայն, մինչ այդ, ստեղծողները պարբերաբար համացանցում տեղադրում են երկար սպասված ֆիլմի թիզերները և թրեյլերները:
Նոր 30 վայրկյանանոց թիզերում կարել է տեսնել Բեն Աֆլեկին (Բեթմեն), Հենրի Կավիլին (Սուպերմեն) և Ջեսի Այզնբերգին, որը կատարում է Լեքս Լյուտորի դերը:
Հիշեցնենեք, որ նոր ֆիլմում Բեթմենը մարտահրավեր է նետում Սուպերմենին: Մարդկության պաշտպանների միջև սկսվում է իսկական պատերազմ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2016 թվականի մարտի 23-ին:









































