Կալիֆոռնիայի հյուսիսում լիմուզինում բռնկված հրդեհի հետևանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է CNN-ը:
Դեպքը տեղի է ունեցել Սան Մատեո կամրջի վրա, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանում: Դեռևս հայտնի չէ մեքենայում հրդեհի բռնկման պատճառը:
Լիմուզինի բոլոր 5 զոհված ուղևորները մոտ 30 տարեկան կանայք են: Եվս 4 կին ուղևորներին ու վարորդին հաջողվել է դուրս գալ մեքենայից: Նրանք փորձել են օգնել մյուսներին, սակայն ապարդյուն: Ներսում գտնվողներին չեն կարողացել օգնել նաև պատահական ականատեսները:
Ողջ մնացած 4 ուղևորներից երեքի մոտ առկա է ծխից թունավորում, մյուս կինը ստացել է այրվածքներ:










































