ԱՄՆ Ջորջիա նահանգում բացել են աշխարհում առաջին սեքսուալ փոքրամասնություններ ներկայացնող երեխաների և ուսուցիչների համար մասնավոր դպրոց: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Երեխաները լիարժեք իրավունք ունեն իրենք իրենց նման լինելու, ճիշտ ինչպես մանկավարժները»,- հայտարարել է Pride School Atlanta-ի հիմնադիր տրանսգենդեր Քրիստիան Ժիլավեցը:
Նրա խոսքով՝ դպրոցը կլինի հաստատություն, որտեղ տարրական և միջնակարգ կրթություն կկարողանան ստանալ ոչ միայն ԼԳԲՏ ներկայացուցիչները, այլև աջակցության կարիք ունեցող ուսանողները, որպեսզի «ուրիշ լինեն»:










































