Ամերիկյան Morgan Stanley ներդրումային բանկի վերլուծաբանները կարծում են, որ ամերիկյան արժույթի ամրապնդման հետ կապված՝ նավթի համաշխարհային գները կարող են ընկնել մինչև 20 դոլար մեկ բարելի դիմաց: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով ներդրումային բանկի վերլուծական զեկույցին:
«Ամերիկյան դոլարի ամրապնդումը կարող է հանգեցնել նավթի համաշխարհային գների անկման՝ մինչև 20-25 դոլար: Դա տեղի կունենա բացառապես ամերիկյան արժույթի աճի պատճառով»,- ասվում է զեկույցում:
Միաժամանակ, մինչև այդ մակարդակ նավթի էժանացման համար բավարար կլինի դոլարի ամրապնդումն ընդամենը 5%-ով:
Նման սցենար ավելի վաղ կանխատեսել էր ամերիկյան մեկ այլ ներդրումային բանկ՝ Goldman Sachs-ը:








































