Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը, որին ներկա չի գտնվել աստղերից մեկը։ Խոսքը Դակոտա Ջոնսոնի մասին է, ով այս անգամ որոշել է մնալ ստվերում և շքեղ իրադարձությանը մասնակցելու փոխարեն նախընտրել է Նյու Յորքում խաղաղ ժամանակ անցկացնելը։
Դերասանուհուն նկատել են մեգապոլիսում իր շան հետ զբոսնելիս։ Ոչ վաղ անցյալում «Մոխրագույնի 50 երանգներ» ֆիլմի աստղն արժանացել էր People’s Choice Awards-ի մրցանակին։ Նա ճանաչվել էր որպես «Դրամայի լավագույն դերասանուհի»։















































