Լեհաստանի կառավարող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ եվրոպացի, հատկապես գերմանացի քաղաքական գործիչների կողմից ճնշումը Վարշավային չի ստիպի շեղվել բարեփոխումների ճանապարհից: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
«Ուզում եմ նշել, որ ոչ մի ճնշում, հայտարարություն և խոսքերը, որոնք երբեք չպետք է հնչեին, հատկապես գերմանացիների շուրթերից, չեն ստիպի մեզ շեղել ընտրված ուղուց: Մենք չենք շրջվի, այլ առաջ կգնանք»,- հայտարարել է Կաչինսկին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեհաստանի նախագահը օրենք է ստորագրել, որը կառավարությանն իրավունք է տալիս ուղղակիորեն հանրային հեռուստառադիոընկերությունների ղեկավարների նշանակել:
Միաժամանակ, Գերմանիայում Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչները չեն բացառել Լեհաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը ԶԼՄ-ների մասին օրենքի ընդունումից հետո:







































