Անցած տարի Բերքլիում Կալիֆոռնիայի համալսարանի ինժեներ-ծրագրավորող Ստյուարտ Ռուսելը բաց նամակ է գրել «մահացու ինքնավար զենքի» արգելման կոչով: Այս մասին հայտնում է ilenta.com-ը:
Ներկայումս գոյություն ունեն արդեն լիովին ինքնավար մեքենա-մարդասպաններ: Օրինակ՝ հարավկորեական Super aEgis II-ը կարող է ճանաչել մարդկանց և թիրախավորել նրանց:
Ռուսելը գրում է, որ «ինքնավար զենքը կդառնա ապագայի «կալաշնիկով»՝ էժան և հասանելի»: Եվ դա լիովին կփոխի պատերազմելու կանոնները:
«Խելացի զենքը կկարողանա փոխել մարդկանց փոքր խմբերի ազդեցության մասշտաբն աշխարհի վրա,- գրում է նա:- Այն կարող է միջուկային զենքի հետ համեմատելի վնաս հասցնել՝ շատ ավելի քիչ ֆինանսական ծախսերով ու ենթակառուցվածքի նկատմամբ ծախսերով»:
Խելացի զենքի կողմնակիցները մատնանշում են ինքնավար մեքենա-մարդասպանների որոշ առավելություններ. պատերազմում ռոբոտների օգտագործումը զգալիորեն կնվազեցնի մարդկային զոհերի թիվը: Սակայն Ռուսելի նամակը ստորագրած 20 000 մարդկանց համար (որոնց մեծ մասը՝ գիտնականներ) խելացի զենքի թերությունները զգալիորեն գերազանցում են դրա առավելությունները: Այս տարի ավելի ուշ Ռուսելն իր կողմնակիցների հետ պատրաստվում է հասնել փոփոխությունների միջազգային իրավունքում՝ կենսաբանական զենքի օգտագործման արգելքի նման: Այդ հարցը կքննարկվի ՄԱԿ-ում և Համաշխարհային տնտեսական համաժողովում:









































