Բացի կոշտ սկավառակից, պլանշետից, ժամացույցից և սառնարանից՝ CES ցուցահանդեսին Samsung ընկերությունը ներկայացրել է նաև տեխնոլոգիական հագուստների հավաքածու: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն:
Smart Suit

Դասական գործնական կոստյումը լրացրել են խելացի կոճակներով: Եթե նրանց ամրացնենք հեռախոս, ապա այն կարելի է արագ միացնել անձայն ռեժիմին կամ ընտրել այլ գործողություն՝ ըստ նախընտրության:
Body Compass 2.0

Մարզական տաբատով և շապիկով կարելի է վազել առավոտները կամ այցելել մարզասրահ: Դրանց վրայի կոճակներում կա մարտկոց և պրոցեսոր: Սարքը կարող է հաշվել սրտի ռիթմը, ենթամաշկային ճարպի մակարդակը: Հաղորդիչը քայլելիս հետևում է ծանրաբեռնվածությանը և դադարներին: Այն կապ է պահպանում սմարթֆոնի հետ:
Wellness Belt

Կաշվե գոտին մյուսներից տարբերվում է նրանով, որ որոշում է գոտկատեղի լայնությունը և հաշվում է օրվա ընթացքում արված քայլերը: Միաժամանակ հետևում է ուտելիքի ընդունմանը: Եթե շատ եք կերել, ապա այն մի քանի աստիճանով թուլանում է:









































