Էրեբունի վարչական շրջանի պոլիկլինիկայի և Հայորդաց տանը հարող պուրակում, որտեղ գտնվում է ՀՀԿ նախընտրական շտաբը, իրարանցում է: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ-ն շարունակում է ընտրակաշառք բաժանել:
Մենք ականատես եղանք, թե ինչպես է համատիրության աշխատակիցը իր ցուցակները ստուգում շտաբի աշխատակցի հետ: Նրանք հերքեցին, որ այստեղ ընտրակաշառք է բաժանվում:
Շտաբի պետ Լյովա Քոչարյանը «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ի՞նչ է կատարվում շտաբում, ինչո՞ւ այդքան մարդ կա, պատասխանեց՝ եթե ուզում եք անպայման ինչ-որ բան գտնել, ապա ասեմ, որ մեր պատասխանատուները ընտրողներին են հրավիրում ընտրության: «Մենք մեզ համար աշխատում ենք»,- ասաց Լյովա Քոչարյանը:
Նա հերքեց ընտրակաշառքների մասին լուրերը:
Հանձնաժողովի նախագահը խիստ նկատողություն արեց համատիրության աշխատակցին՝ ասելով, թե ինչու է նա այդ ցուցակով գտնվում նախընտրական շտաբում:









































