Ջենիֆեր Լոուրենսը «Ոսկե Գլոբուս» մրցանակի է արժանացել որպես լավագույն կատակերգու դերասանուհի՝ հայտնում է The New York Times-ը։ Նա պարգևատրվել է ռեժիսոր Դևիդ Օ. Ռասելի «Ջոյ» ֆիլմում դերակատարման համար։

«Կատակերգությունում կամ մյուզիքլում տղամարդու լավագույն դերի» համար «Ոսկե գլոբուսով» է պարգևատրվել Մեթ Դեյմոնը «Մարսիացին» ֆիլմում դերակատարման համար։










































