Լիբանանի արտգործնախարարը հրաժարվել է աջակցել Արաբական պետությունների լիգայի հայտարարությունը, որը դատապարտում է Իրանի գործողությունները լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպության մասին հիշատակման պատճառով, հաղորդում է RIA Novosti-ն:
«Դեմ ենք հայտարարությանը դրանում «Հըզբոլլահ» լիբանանյան կազմակերպության մասին հիշատակման և վերջինիս ահաբեկչական գործունեության համար մեղադրելու պատճառով: «Հըզբոլլահը» ներկայացված է երկրի խորհրդարանում և կառավարությունում, այդ պատճառով մենք պահանջել ենք հեռացնել այդ արտահայտությունը, որպեսզի Լիբանանի դիրքորոշումը համընկնի ընդհանուր որոշմանը»,- ասվում է հայտարարության մեջ:








































