Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ է MLS վերադառնալուն:
The Salt Lake Tribune-ի տեղեկությունների համաձայն՝ «Ռեալ Սոլթ Լեյք»-ն ու «Սպարտակ»-ը համաձայնության են եկել 28-ամյա հարձակվողի տրանսֆերի հարցում:
Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքեյբը հաստատել է, որ բանակցություններ են ընթանում, սակայն հավելել, որ դեռևս ավարտված չեն:
Հիշեցնենք՝ «Ռեալ Սոլթ Լեյք»-ի կազմում Մովսիսյանը հանդես է եկել մինչև 2010 թվականը:








































