Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի «Սկանտորպոմ Յունայթեդ»-ի դեմ խաղից առաջ Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան բացատրել է, թե ինչու է թիմի համար կարևոր հաղթանակն այդ մրցաշարում:
«Ոչ միայն անձամբ իմ, այլ նաև ակումբի համար հիանալի կլինի, եթե մենք կարողանանք նվաճել Անգլիայի գավաթը: «Չելսի»-ի կարգի ակումբը չպետք է մրցաշրջանն ավարտի առանց տիտղոսների: Այնպես որ մենք լրացուցիչ մոտիվացում ունենք:
Ինչ վերաբերում է ինձ, ապա այդ տիտղոսը դեռ չկա իմ հավաքածուի մեջ»,- Daily Mail-ը մեջբերում է Կոստայի խոսքերը:









































