Ավստրալիայում գտել են Երկրի վրա երբևէ ընկած ամենահին երկնաքարը՝ գրում է Rosbalt-ը:
Զարմանալի գտածոն հայտնաբերվել է մայրցամաքի հարավում՝ Էյր լճի մոտակայքում պեղումների ժամանակ: Երկնաքարը 4.5 միլիարդ տարեկան է:
Գիտնականների խոսքով՝ տիեզերական օբյեկտը մթնոլորտով թռչել է 14 կմ/վայրկյան արագությամբ և այդ պատճառով կորցրել զանգվածի մեծ մասը: Մարսից հայտնված երկնաքարը ի սկզբանե կշռել է 80 կգ:







































