Իրաքյան Մոսուլի մոտակայքում ԴԱԻՇ-ի զինյալները գնդակահարել են առնվազն 80 մարդու՝ ներառյալ իրավապահ մարմինների աշխատակիցներին: Այս մասին հայտնում է իրաքյան Alsumaria հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«ԴԱԻՇ-ի զինյալները մահապատժի են ենթարկել 80 մարդու՝ ներառյալ ոստիկանության աշխատակիցներին, զինվորականներին և խմբավորման գաղափարախոսության հետ չհամաձայնողներին: Նրանց գնդակահարել են Նայնավա գավառի կենտրոնական մասում՝ Էլ-Գազլանի զինվորական ճամբարի տարածքում»,- անանունության պայմանով հեռուստաալիքին է հայտնել տեղի աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով՝ ահաբեկիչները մարդկանց մեղադրել են լրտեսության և Իրաքի կառավարության հետ համագործակցության մեջ:









































