Գերմանիայի բոլոր բնակիչների գրեթե կեսը աջակցում է փախստականների ընդունման սահմանափակմանը՝ տարեկան մինչև 200 հազար մարդ: Այս մասին հաղորդում է Bild am Sonntag-ը:
Emnid ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքներով՝ գերմանացիների 48 տոկոսը աջակցել է նման միջոցառումների ներմուծմանը, 44 տոկոսը մերժել է այն: Նման գաղափարին հատկապես աջակցել են Գերմանիայի արևելքում, որտեղ սահմանափակման օգտին կողմ է արտահայտվել հարցման մասնակիցների 58 տոկոսը, 37 տոկոսը դեմ է եղել:








































