Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկնեն հայտարարել է, որ ներկա չի գտնվելու «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությանը:
Իսպանական «AS»-ը գրում է, որ այս պայմաններում լավագույն մարզիչի 3 թեկնածուներից միայն Չիլիի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին է ներկա լինելու Ցյուրիխում կայանալիք արարողությանը:
Ինչ վերաբերում է «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ապա իսպանացին այդ ընթացքում զբաղված է լինելու՝ իր թիմի հետ հավաքներ անցկացնելով:





































