ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ լրագրողներին հայտնեց, որ մայրաքաղաքում գործում են 464 ընտրական տեղամասեր: Առավոտյան ժամը 7:00-ին բոլոր տեղամասերում կայացել են առաջին նիստերը և ժամը 8:00-ից արդեն ընդունել են առաջին ընտրողներին:
Հանձնաժողովներում աշխատելու համար ներկայացված 12 քաղաքացիներ չեն ներկայացել, որոնցից 8-ը «ժառանգությունից», երկուսը ՀՅԴ ից, մյուս 2-ը ընտրածարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:
Ընդհանուր առմամբ աշխատելու են 3700 հանձնաժողովականններ:
Այս պահի դրությամբ, ԿԸՀ տվյալներով` որևէ խախտում չի արձանագրվել:









































