Բրիտանացի հայտնի կինոդերասանուհի Կիրա Նայթլին ամուսնացել է անգլիացի 29-ամյա երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ: Ինչպես այսօր տեղեկացրել է «Պրովանս» տարածաշրջանային հրատարակչությունը, հարսանիքը կայացել է Ֆրանսիայի հարավում՝ Մազան քաղաքում:
Հարսանիքին մասնակցել են միայն ընտանիքի անդամները, որոնց հաջողվել է մոլորեցնել լրագրողներին. հարսանիքից մի քանի օր առաջ նրանք լուրեր են տարածել, թե այն մեկ այլ վայրում է տեղի ունենալու:
28-ամյա Կիրան հայտնի է դարձել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից հետո: Ռայթոնի հետ Կիրան նշանադրվել է մեկ տարի առաջ: Ավելի վաղ դերասանուհին հայտարարել էր, որ մտադիր չէ հարսանիքից հետո աշխատանքը թողնել և տնային տնտեսուհի դառնալ:








































