Monday, 06 07 2026
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան

«Նալբանդյանի այցը Ղարաբաղ մեկ խորհուրդ ունի՝ իշխանությունները հաշվի են նստում Ստեփանակերտի հետ»

Նալբանդյանի այցը ԼՂ մեկ խորհուրդ ունի՝ իշխանությունները հաշվի են նստում Ղարաբաղի հետ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն՝ անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հանդիպմանը և դրան հաջորդած՝ Էդուարդ Նալբանդյանի այցին Ղարաբաղ:

Արման Մելիքյանն ասաց, որ անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության հանդեպ ունեցած իր բոլոր վերապահումներից՝ չի կարող ընդունելի համարել պարոն «Նալբանդյանին Մոսկվայից գործուղեցին Ղարաբաղ» ձևակերպումը: Ըստ նրա՝ ՀՀ արտգործնախարարի այցն Արցախ միայն մեկ խորհուրդ կարող է ունենալ` Հայաստանն Արցախը դիտարկում է որպես առանձին և ինքնուրույն խաղացող, որի կարծիքի հետ ՀՀ իշխանությունները հաշվի են նստում, ու որին նաև իրազեկում են իրենց ունեցած տարաբնույթ շփումների ընթացքի և արդյունքների մասին: ԼՂ ԱԳ նախկին նախարարն ավելի քան վստահ է, որ Ռուսաստանն Արցախի իշխանություններին իր դիրքորոշումը հայտնելու համար այլ սուրհանդակների ծառայություններից օգտվելու անսահմանափակ հնարավորություններ ունի:

«Կարծում եմ, որ այս կարգի հանդիպումների կարիքը գործնականում հենց հայկական կողմերն ունեն, և ես դա օրինաչափ եմ համարում ստեղծված իրավիճակում: Միաժամանակ գտնում եմ, որ Ռուսաստանի իրական ազդեցությունը հակամարտության կարգավորման ընթացքի վրա կայուն է եղել այս տարիների ընթացքում` պարոն Մեդվեդևի նախաձեռնություններն իր նախագահության ժամանակաշրջանում իրականում Ռուսաստանի` հակամարտության կողմերի հանդեպ ունեցած քաղաքական ազդեցության առարկայական աճի վկայությունը չեն եղել երբեք: Կարծում եմ նաև, որ բոլորիս համար ոչ ցանկալի ռազմական գործողությունների վերսկսման պարագայում Ռուսաստանը բավարար ռազմատնտեսական ներուժ ունի միջամտելու համար, և այդօրինակ միջամտությունն էլ կբխի իր անմիջական շահերից»,- ասաց Արման Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն օրեր առաջ պաշտոնական այցով մեկնել էր ՌԴ, որտեղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նալբանդյանի հետ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ Մոսկվան առաջընթաց չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Անմիջապես մոսկովյան այցից հետո Նալբանդյանը ժամանել է Ղարաբաղ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում