Մադրիդի «Ռեալ»-ն սկսել է վաճառել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ 5 համարի մարզաշապիկները:
Հիշեցնենք, որ հենց 5 համարի մարզաշապիկով էր ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդես գալիս «արքայական» ակումբի կազմում:
Ֆաբիո Կոենտրաուի «Մոնակո» տեղափոխությունից հետո մադրիդյան ակումբում 5 համարի մարզաշապիկն ազատ է:
Մարզաշապիկներն ակումբի պաշտոնական խանութներում են հայտնվել հունվարի 8-ից:






































