Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Տիագու Սիլվան վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Բաստիա»-ի դեմ խաղի ընթացքում, տեղեկացնում է L’Equipe-ը:
31-ամյա բրազիլացին ցավեր է զգացել ծնկի մասում և փոխարինվել է հանդիպման 78-րդ րոպեին:
Ամեն դեպքում, թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանը նշել է, որ բրազիլացու վնասվածքն այդքան էլ լուրջ չէ:








































