Նախօրեին Փարիզի Palais de Tokyo հայտնի թանգարանում բացվել է լեգենդար Chanel №5 օծանելիքի պատմությանը նվիրված ցուցահանդեսը:
Լայն հասարակության համար ցուցահանդեսը դեռ մեկ ամիս բաց կլինի՝ մայիսի հինգից մինչև հունիսի հինգը, իսկ բացման արարողությանը մասնակցել են Վանեսա Պարադին, Օդրի Տոտուն, Կառոլ Բուկեն, Գասպար Ուլելը և այլ աստղեր:
Ծրագրի կազմակերպիչները Chanel բուրմունքի պատմությունը վերջապես կպատմեն նաև փարիզեցիներին:
Սակայն ծրագրի շրջանակներում ոչ թե մեկ ցուցահանդես, այլ ցուցահանդեսների շարք կկազմակերպվի, որի հյուրերը հնարավորություն կունենան տեսնել լուսանկարներ, արխիվային իրեր և մշակութային օբյեկտներ, որոնք ժամանակին ոգեշնչել են Կոկո Շանելին՝ Chanel №5-ի ստեղծման համար:
1. Վանեսսա Պարադի

2. Օդրի Տոտու

3. Գասպար Ուլել

4. Կառոլ Բուկե

5. Ալեքսանդրա Միխալկովա

6. Գալա Ռեպոսսի

7. Ժան-Լուի Ֆրոմեն

8. Սիգրիդ Ագրեն

9. Էսթելլա Ուորեն









































