Շվեյցարացի նկարչուհի Միլո Մուարեն հունվարի 8-ին Քյոլնի կենտրոնում կազմակերպել է միայնակ պիկետ որպես բռնության դեմ բողոքի նշան: Մերկ կինը դուրս է եկել գլխավոր հրապարակ, որտեղ Նոր տարվա գիշերը տասնյակ կանայք ենթարկվել է սեռական բռնությունների, հայտնում է The Telegraph-ը:
Նա այնտեղ կանգնել է 20 րոպե` ձեռքում բռնած «Հարգեք մեզ: Մենք հարձակման օբյեկտ չենք, եթե նույնիսկ մերկ ենք» գրությամբ պաստառը: Նշվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները չեն արգելել պիկետի անցկացմանը:











































