Ավստրալական Հարվի քաղաքի մի քանի շրջանների բնակիչները լքել են իրենց տները դրան մոտեցող անտառային հրդեհների պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշված տարածք են մեկնել հրշեջ պահպանության լրացուցիչ ջոկատներ, անվտանգության միջոցներ են ձեռնարկվել, սակայն տարհանման մասին պաշտոնական հրահանգ դեռ չկա:
Անցած շաբաթ կրակը ոչնչացվել է Յարլուփ քաղաքի մեծ մասը: Հրդեհից այրվել է ավելի քան 60 տուն, քաղաքի փաբը և փայտասղոցման գործարանը: Անհետ կորած է համարվում 3 մարդ:
«Լիովին հնարավոր է, որ քաղաքի վերջը եկել է»,- BBC-ին տված հարցազրույցում Յարլուփում իրավիճակի մասին ասել է տեղացի քաղաքական գործիչ Մարրեյ Քոուփերը:
Հարվին Յարլուփից մի քանի տասնյակ կմ է հեռու:








































