Իտալական «Միլան»-ի հարձակվող Բոյան Կրկիչը կարող է իր մարզական կարիերան շարունակել գերմանական Բունդեսլիգայում: Tuttomercatoweb-ի տեղեկացմամբ՝ «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստը հայտնվել է «Համբուրգ»-ի ուշադրության կենտրոնում: Գերմանական թիմի ներկայացուցիչներն արդեն այցելել են Իտալիա, որտեղ հնարավոր տրանսֆերային գործարքը քննարկել են խաղացողի գործակալի հետ:
Հիշեցնենք, որ Կրկիչը «Միլան» է տեղափոխվել 2012 թվականի ամռանը՝ «Ռոմա»-ից:





































