Վաշինգտոնը Մոսկվային կոչ է անում ճնշում գործադրել Սիրիայի ղեկավարության վրա կարիքավոր շրջաններում մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու համար: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:
«Մենք ռեժիմին կոչ ենք անում ապահովել մարդասիրական օգնության անհապաղ հասանելիություն ապահովել Մադայիի շրջան և այլ քաղաքներ, մենք գործողությունների ենք սպասում, ոչ թե խոսքերի: Մենք նաև Ռուսաստանին կոչ ենք անում օգատգործել Ասադի ռեժիմի վրա իր ազդեցությունը կարիքավորներին անհապաղ և կանոնավոր մարդասիրական օգնություն ապահովելու համար»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը:









































