3 մարդ է զոհվել և ևս մի քանիսը վիրավորվել են Հուրգադայի հյուրանոցներից մեկի վրա հարձակման հետևանքով, հաղորդում է RIA Novosti-ն:
Այս մասին հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հալեդ Մուջահեդը:
Նշվում է, որ վիրավորվել են 3 օտարերկրյա զբոսաշրջիկներ` Դանիայի և Գերմանիայի քաղաքացիներ:
Հիշեցնենք, որ անհայտ անձինք Հորգադայի հյուրանոցի մուտքի մոտ հրաձգություն են իրականացրել: Եգիպտոսում հյուրանոցի վրա հարձակվածները սպանվել են: Ըստ տեղի ԶԼՄ-ների` 3 զբոսաշրջիկ է վիրավորվել:




































