Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան իր մամլո ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ հռոմեական ակումբի հարձակվող Ֆրանչեսկո Տոտին ապաքինվել է վնասվածքից, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Տոտին դեռ պատրաստ չէ 100 տոկոսով, սակայն նա կլինի թիմի հայտացուցակում: Սա հիանալի նորություն է, քանի որ Ֆրանչեսկոն մեզ է միացել շուրջ 3 ամիս բացակայությունից հետո:
Այսպիսով, Տոտին կարող է օգնել թիմին վաղը կայանալիք «Միլան»-ի դեմ հանդիպմանը»,- հայտարարել է Գարսիան:
Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա իտալացին մասնակցել է 3 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:






































