Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը երեխաներին մոտեցնում են իրենց մասնագիտությանը, թեև Ջոլին խոստովանում է, որ նրանք չեն ցանկանում դերասան դառնալ: Պաքսը, Զահարան, Շահլոն և Նոքսը հնչյունավորել են «Կունգ-Ֆու Պանդա 3» մուլտֆիլմի հերոսներին՝ հայտնում է Entertainment Tonight-ը:
«Նրանք մի քիչ ամաչում էին: Նրանք չեն ցանկանում դերասան լինել: Բայց ես չէի ուզում, որ նրանք բաց թողնեին այս հնարավորությունը: Եվ երբ նրանք ներքաշվեցին, մեծ հաճույք ստացան»,- ասել է Ջոլին Entertainment Tonight-ին տված հարցազրույցում:
Ջոլիի խոսքով՝ մուլտֆիլմի սյուժեն արտացոլում է իր կյանքն ու Պաքսի և Զահարայի պատմությունը, որոնք որդեգրված են: Անիմացիոն ֆիլմի երրորդ մասում Պո պանդան վերջապես հանդիպում է իր հարազատ հորը:
«Նա հասկանում է, թե ինչ է 2 հայր ունենալը: Պարզվում է՝ դա հեշտ չէ»,- ասում է դերասանուհին:
Ջոլին մուլտֆիլմում հնչյունավորել է Վարպեստ Վագրուհուն, Մեյ Մեյ չարաճճի պանդան խոսում է Քեյթ Հադսոնի ձայնով, Իսկ Վարպետ Պոյին հնչյունավորել է Ջեք Բլեքը:
Անջելինա Ջոլին՝ Զախարայի և Շայլոյի հետ

Բրեդ Փիթը՝ Պաքսի, Շայլոյի և Մեդդոքսի հետ

Բրեդ Փիթը՝ Պաքսի հետ









































