«Միլան»-ը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Դիեգո Լոպեսի ծառայություններով:
«Ռոսսոներիներ»-ը տպավորված են «արքայական ակումբ»-ի դարպասապահի վստահ ելույթներով մրցաշրջանի երկրորդ մասում, երբ Լոպեսը սկսեց հանդես գալ «Ռեալ»-ի հիմնական կազմում:
«Արքայական ակումբ»-ը, հավանաբար, դեմ չի լինի Լոպեսի տեղափոխությանը, քանի որ առաջիկա մրցաշրջանում հիմնական կազմում իր տեղը զբաղեցնելու է «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը:








































