Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին

Խեղդելուց հետո զոհի դիակը տեղավորել է մետաղյա տակառի մեջ և պահել տան նկուղում

3 անգամ դատված, դատվածությունները մարված Սուրեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չարաշահելով Լիլիթ Գ.-ի վստահությունը, նրա բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով, 08.06.2010թ. խաբեությամբ նոտարական վավերացմամբ նրանից ձեռք է բերել լիազորագիր, որի օգնությամբ 06.10.2011թ. Մարիամ Մ.-ի հետ կնքելով հիփոթեքի պայմանագիր` կատարված գործարքի դիմաց վերջինիցս վերցրել է 4.879.000 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլլար, որպես ստանձնած պարտավորության երաշխիք գրավ դնելով Լիլիթ Գ.-ին պատկանող 11.800.000 ՀՀ դրամ արժողության Երևանի Նոր Արեշ 11 փող. X շենքի X բնակարանը՝ այդպիսով խարդախությամբ հափշտակել է Լիլիթ Գ.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը։

Բացի այդ, նա, չարաշահելով Մերի Ղ.-ի վստահությունը, նրա բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով, 26.05.2012թ. խաբեությամբ նոտարական վավերացմամբ նրանից ձեռք Է բերել լիազորագիր, որի օգնությամբ 13.06.2012թ. առուվաճառքի պայմանագրով Մերի Ղ.-ին պատկանող՝ 9.600.000 ՀՀ դրամ արժողության Երևանի Արտաշիսյան փող. X շենքի 15 բնակարանը 8.479.000 ՀՀ դրամին համարժեք 20.500 ԱՄՆ դոլլարով վաճառել է Վիգեն Ս.-ին խարդախությամբ հափշտակելով Մերի Ղ.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը։

Բացի այդ, նա 2012թ. հուլիսի 2-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր վարձակալած՝ Երևանի Արշակունյաց պողոտայի X շենքի X բնակարանում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նախկինում պարտքով վերցրած գումարը չվերադարձնելու նպատակով, շահադիտական դրդումներով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքերով խեղդելու եղանակով սպանել է 1936թ. ծնված Գայանե Դ.-ին, որից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, վերջինիս դիակը տեղավորել է մետաղյա տակառի մեջ, այն տեղափոխել իր կողմից վարձակալված՝ Երևանի Նոր Խարբերդ թաղամասի X փողոցի X տան նկուղ և պահել այնտեղ։

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում