Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Պարզվում են «Սդղի գյոլ»-ում 47-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 47-ամյա տղամարդու՝ Կ.Հովսեփյանի մահվան հանգամանքները, ում դին հայտնաբերվել է հունվարի 5-ին՝ «Սդղի գյոլ» կոչվող տարածքում։

2016թ. հունվարի 3-ին` ժամը 21:00-ին, Գորիսի բնակիչ Ս.Գևորգյանից հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 16-ի սահմաններում, Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող վայրում գտնվող իրենց անասնագոմի հարակից տարածքում անասնապահ Կ.Հովսեփյանը կորել է։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում 2016թ. հունվարի 5-ին` ժամը 12:50-ին, Կ.Հովսեփյանի բնակության վայրից դեպի «Սդղի գյոլ»-ի ուղղությամբ՝ 255 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է նրա դիակը` դեմքով մասամբ ձյան մեջ թաղված:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ Կ.Հովսեփյանը Սյունիքի մարզի Ակներ գյուղի վարչական տարածքի «Սդղի գյոլ» կոչվող վայրում գտնվող, Ս.Գևորգյանին պատկանող անասնագոմում պահել է վերջինիս և իր անասունները: Ժամանակավորապես բնակվել է նշված տարածքում գտնվող անասնագոմին հարակից տանը կնոջ` Թերեզա Պողոսյանի հետ: 2015 թվականի դեկտեմբերի 28-ին այնտեղ է գնացել նաև որդին՝ ծնողների հետ Ամանորը դիմավորելու համար, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունվարի 3-ին` ժամը 15- 16-ի սահմաններում, Ս.Գևորգյանն իր որդու հետ, ավտոմեքենայով, սնունդ է տարել Կ.Հովսեփյանի ու նրա ընտանիքի համար:

Ըստ Ս.Գևորգյանի հաղորդման՝ առատ ձյան և քամու պատճառով ավտոմեքենայով չեն կարողացել հասնել մինչև տուն, և տանից ոչ հեռու Ս.Գևորգյանի որդին սնունդը հանձնել է իրենց ընդառաջ դուրս եկած Կ.Հովսեփյանին:

Որոշ ժամանակ անց՝ Ս.Գևորգյանը զանգահարել է Կ.Հովսեփյանի բջջային հեռախոսահամարին՝ պարզելու համար՝ հասե՞լ է տուն, թե՝ ոչ, սակայն նա չի պատասխանել, որից հետո զանգահարել է նրա կնոջը և տեղեկացել, որ նա տուն չի հասել։

Անասնագոմի ու տան հարակից տարածքներում սկսել են փնտրել Կ.Հովսեփյանին, սակայն չեն գտել, քանի որ քամու հետևանքով տարածքը լցված է եղել մոտ 1 մետր ձյան շերտով: Նա հայտնաբերվել է 2016թ. հունվարի 5-ին` մահացած, դեմքով մասամբ ձյան մեջ թաղված:

Դիակի արտաքին զննությամբ մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում