Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի Բեյօղլու թաղամասում խուզարկություն է իրականացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության շտաբում: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» պարբերականը:
Թուրք հատուկ ուժայինները հետախուզումը սկսել են հունվարի 8-ի վաղ առավոտյան: Գործողություններին մասնակցել են նաև ոստիկանական ուղղաթիռներ:
Դեռևս չի հայտարարվել, թե որն է թուրքական ոստիկանության կողմից նման գործողությունների պատճառը:








































