Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների նորմալացման գործում միջնորդ դառնալու Թուրքիայի հնարավոր փորձը դատապարտված է ձախողման՝ կարծում է թուրքական Star պարբերականի սյունակագիր, արտաքին քաղաքական հարցերի փորձագետ Ահմեթ Թաշգետիրեն։
Իրանը չի ընդունի Թուրքիայի այդ նախաձեռնությունը, քանի որ երկուսի միջև կան լուրջ տարաձայնություններ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով՝ Trend-ի հետ զրույցում ասել է Թաշգետիրեն։
Նա նաև նշել է, որ ճգնաժամը Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերություններում բացասաբար կազդի տարածաշրջանի մուսուլմանական երկրների վրա։








































