Այսօր 2016-ի թվականի առաջին աշխատանքային օրն է: ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում հանդես է եկել շնորհավորական գրառմամբ, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ՝ Ամանորի եւ Սուրբ ծննդյան կապակցությամբ եւ կարեւոր եմ համարում դա անել աշխատանքային տարվա մեկնարկի՛ կապակցությամբ:
Սկսվում է քաղաքական հերկի մի կարեւոր ժամանակաշրջան. ինչ որ ցանենք 2016 թվականին, դրա արդյունքն ենք հնձելու 2017-ին:
Մաղթենք մեզ, ուրեմն, ստեղծարար, սկզբունքային, ռացիոնալ եւ արդյունավետ աշխատանքի տարի »:








































