Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Մուհամեդ Սալահը կարող է մասնակցել Իտալիայի առաջնության առաջիկա հանդիպմանը, տեղեկացնում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստը կարողացել է «Կիևո»-ի դեմ խաղի ընթացքում զերծ մնալ ծանր վնասվածքից:
Դեռ հնարավոր չէ գուշակել, թե արդյոք Սալահը կկարողանա դուրս գալ խաղադաշտ մեկնարկային րոպեներից:
Հավելենք, որ «Ռոմա»-ի առաջիկա մրցակիցը «Միլան»-ն է:






































