Իրանական Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունն արգելել է իրանցի ուխտագնացների այցը Սաուդյան Արաբիա, ինչպես նաև սաուդյան ապրանքների ներկրումն Իրան։
Նման որոշում է ընդունվել Իրանի կառավարության այսօրվա արտահերթ նիստում։ Դրանում որոշվել է արգելել իրանցի ուխտագնացների այցը Սաուդյան Արաբիա մինչև այդ մասին համապատասխան նոր կարգադրության ընդունումը։
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիան կարող է խոշոր վնասներ կրել հաջից իրանցիների հրաժարվելու պատճառով։ Ամեն տարի Սաուդյան Արաբիա հաջի է ուղևորվում մոտ 100 հազար իրանցի, ևս 500 հազար մարդ փոքր ուխտագնացություն (ումրա) է կատարում։ Իրանցիների մասնաբաժինն ուխտավորների շարքում կազմում է մոտ 5 տոկոս։










































