Ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկու ընտանիքը կտրուկ դեմ է, որ նրա հուղարկավորության մանրամասները հրապարակվեն: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է հանգուցյալ գործարարի շրջապատի մոտ աղբյուրը:
«Դեռևս միայն հաստատվում է այն, որ հուղարկավորությունն իսկապես կկայանա մայիսի 6-ին, սակայն որտեղ, երբ և ինչպես այն կկատարվի՝ Բերեզովսկու մտերիմներից կամ ընկերներից ոչ ոք չի հայտնում»,- ասել է աղբյուրը:
Նրա փոխանցմամբ՝ Բերեզովսկու ընտանիքը և հատկապես նրա դուստրերը չեն ցանկանում, որպեսզի հուղարկավորությանը կողմնակի մարդիկ լինեն: Աղբյուրը հավելել է, որ կհավաքվեն միայն գործարարի ամենամտերիմները, կհրավիրվեն ոչ բոլոր ընկերները: Գործակալության զրուցակիցը նշել է, որ հրավիրվածներն էլ կտրականապես հրաժարվում են կիսվել ցանկացած մանրամասնով:
Նշենք. ավելի վաղ հաղորդվում էր, որ Բերեզովսկուն կհուղարկավորեն Լոնդոնում՝ Գաններսբերի գերեզմանատանը: Սակայն Թեմզ Վելի շրջանի ոստիկանությունը հայտնել է, որ որքանով իրեն հայտնի է՝ գործարարին հուղարկավորելու են Սուրեյ կոմսությունում: Նրա մարմինը հայտնաբերվել էր 2013-ի մարտին վերջին՝ Մեծ Բրիտանիայի իր տանը:







































