Microsoft կորպորացիան դադարեցնում է Internet Explorer 8, 9 և 10 դիտարկիչների սպասարկումը։ The Next Web պարբերականի հաղորդմամբ՝ հունվարի 12-ին ընկերությունը կթողարկի այդ ծրագրերի համար վերջին սպասարկումը։ Ընկերությունն այս քայլով ցանկանում է հիշեցնել օգտատերերին նոր դիտարկիչներ տեղադրելու անհրաժեշտության մասին։
Սպասարկման ավարտը նշանակում է, որ Internet Explorer-ի հին տարբերակները այլևս անվտանգության թարմացում չեն ստանա, իսկ տեխնիկական աջակցությունը այլևս օգնության չի հասնի այդ դիտարկիչների օգտատերերին։
Օգտատերերին առաջարկվում է անցում կատարել կա՛մ Internet Explorer-ի վերջին՝ 11-րդ տարբերակի, կա՛մ օգտվել Internet Explorer դիտարկիչից, որը ստեղծվել է Windows 10-ի համար։









































